|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ` հանրապետությունում նկատվում է ձվի պահանջարկի ավելացում, ինչի պատճառով էլ այն արդեն թանկացել է. գրում է «Ժողովուրդը»: Ըստ թերթի, 2 օր առաջ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի խումբը ձվի շուկայում որոշակի գնային փոփոխություններ է արձանագրել:
«Լուսակերտի թռչնաֆաբրիկա»-ի 10 հատանոց փաթեթավորմամբ (տուփով) ձուն 660 դրամի փոխարեն վաճառվում է 680 դրամով, «Արզնի ֆանրիկա»-ի xxl տեսակի ձուն նախկին 64-ի փոխարեն այժմ վաճառվում է 66 դրամով, ԵԹՖ-ի 30 հատանոց տուփով ձուն` 1860-ի փոխարեն` 1920 դրամով, իսկ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի 01 տեսակի 1 ձուն 64 դրամից դարձել է 65 դրամ:
Երեկ, ինչպես նշում է թերթը, ՏՄՊՊՀ-ն որոշում է կայացրել, որ շուկայում գործող արտադրողներից օրական կտրվածքով կպահանջի տեղեկատվություն` արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, բացթողնման գների մասին, ինչպես նաեւ կպահանջի ներկայացնել փաստաթղթային հիմնավորումներ գնային փոփոխությունների վերաբերյալ: