|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2013թ. փետրվարի 21-ին «Մայրենիի օրվան» նվիրված տոնակատարությունների շրջանակում, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և մտավորականները կայցելեն Օշական, ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, դպրատանը տեղի կունենա Օշական գյուղի դպրոցի աշակերտների` Մայրենիին նվիրված տոնահանդեսը:
Այնուհետ, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության և ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի հետ համատեղ անցկացվող «Լեզվաքաղաքականության արդի խնդիրներ» խորագրով գիտաժողովը, որին կմասնակցեն անվանի լեզվաբաններ, գրականագետներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: