|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են հաջորդ շաբաթ եւս մեկ հանդիպում անցկացնել Փարիզում` նախքան համանախագահների տարածաշրջան այցը: Այդ մասին APA գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:
«Մենք նման առաջարկ ենք արել կողմերին եւ դեռեւս սպասում ենք պատասխանի: Ծրագրունմ ենք որ հանդիպումն անցնի Փարիզում` մոտ ժամանակներս, հնարավոր է նաեւ` հաջորդ շաբաթ»,- հայտարարել է Ֆորը:
Նա նաեւ նշել է, որ համանախագահների ծրագրերով` նախ առանձին հանդիպումներ կլինեն Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ, իսկ հետո` 3+2 ձեւաչափով:
Հիեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Փարիզում հունվարի 28-ին: