|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բուլղարիան փետրվարի 15-ին երկրից արտաքսել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պատվիրակությանը. հայտնում է France-Presse-ը:
Հատուկ ծառայության աշխատակիցները եկել են հյուրանոց և օդանավակայան ուղեկցել ՀԱՄԱՍ-ի երեք ներկայացուցիչներին, որտեղից էլ նրանք մեկնել են Ստամբուլ:
Բուլղարիայի ՆԳՆ ղեկավար Ցվետան Ցվետանովի խոսքով` պատվիրակությունն օրինական է մուտք գործել երկիր, սակայն նրանց գործունեությունը եւ հայտարարված նպատակները չեն համընկնում: «Բացի այդ` պաղեստինյան կողմը չի զգուշացրել երկրի իշխանություններին այցի մասին, և ոչ մի պետական հաստատություն մտադիր չէ ընդունել խմբավորման անդամներին»,- ասել է նա: