|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Carnival Triumph մեծ զբոսանավը, որը փետրվարի 10-ին Մեքսիկական ծոցում կորցրել էր կառավարումը, դեռ չի հասել ԱՄՆ. հայտնում է France-Presse-ը:
Նավում ավելի քան 3,1 հազար ուղևոր և անձնակազմի 1,1 հազար անդամ է եղել: Այն ուղևորության էր դուրս եկել Տեխաս նահանգի Գալվեստոն նավահանգստից և պետք է նավահանգիստ վերադառնար փետրվարի 11-ին: Սակայն փետրվարի 10-ի առավոտյան նավում հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով վնասվել էին շարժիչները:
Նավը փորձել են քարշակ նավերի օգնությամբ Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքի նավահանգիստը հասցնել, սակայն երեք ճոպաններից մեկը պոկվել է, և գործողությունը ստիպված հետաձգել են: