|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ Սեւծովյան նավատորմի «Սարատով» դեսանտային նավը շարժվում է դեպի արեւելյան Միջերկրական ծով` դեպի սիրիական Թարթուս նավահանգիստ, որտեղ գտնվում է ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետը: Այդ մասին Интерфакс-ին հայտնել է ռազմա-դիվանագիտական աղբյուր:
«Երկուշաբթի օրը «Սարատով» է բարձվել մի քանի միավոր ռազմական տեխնիկա, նաեւ տեղավորվել է հատուկ ջոկատայինների ստորաբաժանում: Չորեքշաբթի օրը նավը բարեհաջող հաղթահարել է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները եւ այսօր դուրս է եկել Էգեյան ծով»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ըստ նրա` ուրբաթ օրը նավը կհանդիպի Սեւծովյան նավատորմի ռազմանավերին, որոնք մարտական խնդիրներ են լուծում Միջերկրական ծովում: Հաջորդ շաբաթ «Սարատովը» կհասնի Թարթուս