|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական տանկերը Չեռնոբիլի օտարման գոտուց շարժվում են դեպի Կիև. հայտնել են Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբում «Ուկրաինսկայա պրավդա»-ի աղբյուրները։ Ավելի ուշ Գլխավոր շտաբը պաշտոնապես հաստատել է այս տվյալները։
Առայժմ ավտոշարասյունը կանգնեցվել է Իվանկով քաղաքային տիպի բնակավայրի մոտ, որտեղ ուկրաինացի զինվորականները պայթեցրել են Տետերև գետի կամուրջը։
«Իվանկովը սահմանից դեպի Կիև ճանապարհի կեսն է, դրանից հետո հնարավորություն է բացվում Վիշգորոդով հարձակվել Կիևի վրա»,- նշում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Միևնույն ժամանակ, ըստ CNN-ի և NBC News-ի, ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին ԱՄՆ կոնգրեսականները, ասել է, որ ռուսական բանակը գտնվում է Կիևից 20 մղոն (մոտ 32 կիլոմետր) հեռու։