|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հյուսիսային Աֆրիկայից փախստականների մի մեծ խումբ տեղափոխող նավ է խորտակվել իտալական Լամպեդուզ կղզու մոտ:
Փրկարարներին հաջողվել է 48 մարդ փրկել, սակայն ուժեղ քամին եւ ալեկոծությունը խոչընդոտել է փրկարարների եւ ուղղաթիռների աշխատանքին:
Ջրի երեսին երեւում են 20 կանանց ու երեխաների մարմիններ, հաստատված է, որ 15-20 մարդ մահացել է:
Լամպեդուզ ժամանելուց հետո աղետյալներին բաժանվել են հաստ ծածկոցներ, տաք ըմպելիքներ եւ սնունդ: Փրկվածներից շատերը շոկի մեջ են. տեղեկացնում են ANSA եւ LaPresse գործակալությունները: