|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սոմալիի ափերի մոտ խորտակվել է 60 անօրինական միգրանտ տեղափոխող նավ: Ուղեւորների մեծ մասը զոհվել է. տեղեկացնում է Reuters-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունը:
Եթովպիայի եւ Սոմալիի քաղաքացիներ տեղափոխող նավը դեկտեմբերի 18-ին դուրս էր եղել Բոսասո նավահանգստից եւ ուղեւորվում էր Եմեն: Անօրինական միգրանտները նման կերպ Աֆրիկայից հասնում են Մերձավոր Արեւելք, այնտեղից էլ ` Եվրոպա:
Ողջ մնացած 5 սոմալեցիներ հայտնել են, որ նավը խնդիրներ է ունեցել նավահանգստից դուրս գալուց անմիջապես հետո, իսկ ուղեւորությանն սկզբից 15 րոպե անց 60 ուղեւորները հայտնվել են ջրում: Ողբերգության պատճառն այն է , որ նավը գերբեռնված է եղել:
Ներկայումս հայտնաբերվել է ընդամենը 23 դիակ, այդ թվում` 14 կնոջ եւ 1 երեխայի: