|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական մեղադրանք է ներկայացրել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի դեմ եւ հետախուզում հայտարարել նրա նկատմամբ: Civil.ge կայքի հաղորդմամբ՝ նրան մեղադրում են ոչ միայն ռուսական ընդդիմությանը ֆինանսավորելու, այլեւ 2012թ. մայիսին երկրում անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու մեջ, այսինքն՝ նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում: Նշվում է նաեւ, որ, որպես պատգամավոր, նա դեռ անձեռնմխելի է:
Vesti.ru կայքն, իր հերթին, հաղորդում է, որ Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Խաթունա Պայչաձեն հայտարարել է, թե Թարգամաձեին չեն կարող արտահանձնել Ռուսաստանին, քանի որ դա հակասում է երկրի Սահմանադրությանը: Բացի այդ` Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ: