|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ ՀԱԿ-իշխանություն երկխոսության հերթական հանդիպման ժամանակ չի քննարկվել ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետական կուսակցությունից իշխանական պատվիրակության անդամ Գագիկ Մինասյանը:
Սա բավական զարմանալի հայտարարություն է, քանի որ երկխոսության երեկվա հերթական «ռաունդից» հետո երկու պատվիրակությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են արել, ինչից ենթադրվում է, որ քննարկման թեման հենց ակտիվիստների ազատ արձակումն է եղել:
Այս հայտարարության վերաբերյալ ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե Գ. Մինասյանի ասածն ապատեղեկատվություն է. «Մենք պայմանավորվել ենք քննարկման մասին առայժմ որեւէ մեկնաբանություն չանել: Ցավում եմ` եթե իսկապես այդ պայմանավորվածությունը խախտվել է, առավել եւս` եթե տրվել է նման ապատեղեկատվություն»:
Իր կուսակցի սենսացիոն եւ հակասական հայտարարության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից: Սակայն վերջինս հրաժարվեց որեւէ բան ասել. «Ես չեմ մեկնաբանում»: