|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն տեւական ժամանակ է, ինչ Տավուշի մարզում ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչում: Այսօր հակառակորդը դարձյալ կրակ է բացել Տավուշի շրջանի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ: Զոհերից հնարավոր է եղել խուսափել: Զգալի են, սակայն, նյութական վնասները:
Նախնական տեղեկությունների համաձայն`կրակոցների հետեւանքով պայթել է գազատար խողովակը, սակայն տեղաբնակներին հաջողվել է մարել հրդեհը եւ վերացնել վթարային վիճակը: Անվտանգության նկատառումով գյուղի գազամատակարարումը դադարեցվել է:
Միջադեպի հետեւանքով վնասվել է նաեւ մեկ տուն եւ մեկ ավտոմեքենա: Ավտոմեքենան երթեւեկելուց է եղել, իսկ ուղեւորների թվում եղել են նաեւ անչափահաս երեխաներ:
Առայժմ հստակ չէ` կորուստները սահմանափակվո՞ւմ են այսքանով, թե՞ ոչ: