|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հուլիսի 31-ին, ժամը 17:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արևաբույր գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկի դիմաց «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Գ., ծնված 1952 թ.) բախվել է գազատար խողովակին: Բախման հետևանքով գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: