|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նախընտրական պայքարից դուրս եկած նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, որի մասին ասում էին, որ համագործակցում է թե Ռոբերտ Քոչարյանի, թե Հովիկ Աբրահամյանի հետ, ավելին' Աբրահամյանը գնել է Արտաշատում Արամ Հարությունյանին պատկանող հյուրանոցը, իրականում այլ «կուրատոր» ունի: Դա «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ոչ անհայտ Գառնիկ Իսագուլյանն է: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը: Թերթի հետ զրույցում Իսագուլյանը ժխտել է լուրը' ասելով. «Երկու տարի է' խռով եմ իրենից. նախագահականի տղաներից մեկի հասցեին անթույլատրելի արտահայտություններ էր արել, դրա համար այդ օրվանից ոչ մի կապ չունեմ իր հետ: Ճիշտ է' մենք նույն կուրսեցի ենք, սովորել ենք նույն ֆիզմաթի ֆակուլտետում, հետո էլ համալսարանում նա կնոջս էր դասավանդում, բայց երկու տարի է՝ չեմ տեսել»:
Ի դեպ, Վարդան Սեդրակյանին եւ նրա արիական գաղափարաբանության որոշակի դրույթներ նույնպես «կապում» են Գառնիկ Իսագուլյանի հետ. այս առնչությամբ էլ Իսագուլյանն ասաց, որ Սեդրակյանին ընդամենը մեկ-երկու անգամ է տեսել, երբ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականն էր անվտանգության հարցերով. էլ երբեք չի տեսել: