|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը եթերում և լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացմիցս ասել է, որ իրեն սպառնում են, իսկ հեռախոսազանգերը` գաղտնալսում:
Yerkir.am-ը նախագահի թեկնածուի հետ զրույցում ցանկացավ ճշտել` արդյո՞ք շարունակվում են գաղտնալսումները, եթե` այո, ինչո՞ւ չի դիմում իրավապահ մարմիններին: «Իհարկե, շարունակվում են: Դուք հաստատ համոզված եղեք, որ ես դա ապացուցելու եմ: Այժմ չեմ դիմի ոստիկանություն, թողեք, որ դա իմ քայլը լինի»,- պատասխանեց նա: