|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է հանձնել իր ինքնաբացարկի դիմումը: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց նախկին թեկնածուն:
Հարցին` արդյոք ավարտված համարո՞ւմ է իր առաքելությունն այս ընտրություններում, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. պետք է հասնել նրան, որ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մեր մեխանիզմը բոյկոտն է»,- ասաց նա և հավելեց, որ որևէ թեկնածուի չի սատարելու:
«Ինչպե՞ս կարող եմ սատարել որևէ մեկին, երբ ասում եմ` ընտրություններն անօրինական են»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ այսօ՝ ժամը 18.00-ին, լրանում է ՀՀ նախագահի` փետրվարի 18-ի ընտրություններին գրանցված թեկնածուների` ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը: