|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը շարունակում է հետվնասվածքային վերականգնողական գործընթացը Գերմանիայում:
Լեւոն Հայրապետյանը վնասվածք էր ստացել 2012 թ. սեպտեմբերի 11-ին` Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ:
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Լևոն Հայրապետյանը, ինքը դեռևս շարունակում է բուժվել գերմանական Ռեգենսբուրգ քաղաքի կլինիկաներից մեկում:
«Առայժմ մարզվում եմ անհատապես՝ թեթև ծրագրով և առանց մեծ ծանրաբեռնվածությունների: Բժիշկները նշում են, որ վերականգնումս ընթանում է նորմալ հունով, բայց լիարժեք ապաքինման համար կպահանջվի ևս մի քանի ամիս: Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես նախատեսվում է, մայիսի կեսերին կկարողանամ լիարժեք մարզվել իմ ակումբի կազմում»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Լևոն Հայրապետյանը: