|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի «Կինը» կարճամետրաժ ֆիլմը «կմեկնի» Լեռնային Ղարաբաղ` շրջագայության: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց Զաքարյանը:
Ըստ նրա` ֆիլմը կցուցադրվի Ղարաբաղի սահմանամերձ գյուղերում:
«Հիշո՞ւմ եք` տարիներ առաջ հաճախ էին նման միջոցառումներ կազմակերպվում, երբ մի քանի ֆիլմեր շրջագայում էին գյուղերով: Բացի իմ ֆիլմից, եւս երկու ֆիլմի ցուցադրություն կլինի. կցուցադրվի Լիանա Զախարյանի «Գտնված հայրենիք» ֆիլմը, որը պատմում է այն մասին, թե ինչպես են Սիրիայից եկած հայերը ԼՂՀ-ում տուն կառուցում եւ ապրում: Իսկ երրորդ ֆիլմի մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց Զաքարյանը:
Հիշեցնենք, որ «Կինը» կարճամետրաժ կինոնկարը մասնակցում է Լեհաստանում անցկացվող Zoom Zblizenia միջազգային կինոփառատոնին, որը տեղի կունենա փետրվարի 21-ին: Ֆիլմը պատմում է բանակ մեկնող տղայի եւ նրա մոր զգացողությունների մասին: