|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նոյեմբերի 7-ին մեկնարկում է Մինսկի «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնը, որի համար 2014-ը հոբլյանական է` այս տարի փառատոնը նշում է իր 20-ամյակը:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը հրավիրված է ղեկավարելու «Լիստոպադ» կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի միջազգային ժյուրին: «Հատուկ հյուր» բաժնում կցուցադրվի ռեժիսորի «Հայկ. փախուստ» ֆիլմը:
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի՝ «Հայկ. փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ այս տարի Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» կինոփառատոնում ապրիլի 30-ին: Մինչ օրս ֆիլմը մասնակցել է շուրջ տասը միջազգային կինոփառատոների, այդ թվում՝ Մոսկվայի, Եկատերինբուրգի, Թբիլիսիի, Ալժիրի, Ժնևի միջազգային կինոփառատոներին:
Հիշեցնենք, որ Կոսովոյի ՄԿՓ-ում «Հայկ. փախուստ» ֆիլմը, որ վավերագրական միջազգային մրցութային անվանակարգում էր առաջադրված, արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին: