|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստներ Թոֆիկ Յաղուբլուի և Իլհար Մամեդովի` Բաքվում Եվրոպայի խորհրդի քաղաքական գիտությունների դպրոցի տնօրենի ձերբակալությունների կապակցությամբ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը դարձյալ կոչով դիմել է Ադրբեջանի իշխանություններին. հայտնում է Contact.az-ը:
«Ինձ շատ են անհանգստացնում Ադրբեջանում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները և հատկապես` իշխանությունների կոպիտ արձագանքը բողոքի ցույցերին: Անհանգստացնող է նաև Բաքվի վերաքննիչ դատարանում Թոֆիկ Յաղուբլուին և Իլհար Մամեդովին ազատ չարձակելու որոշումը և ԵԽ ներկայացուցիչներին այդ դատական նիստին մասնակցել թույլ չտալը:
Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում հարգել Եվրոպական կոնվենցիայի հիմնական սկզբունքներն ու իրավական նորմերը, որոնք նրանք պատրաստակամություն են հայտնել կատարել ԵԽ-ին անդամակցելուց հետո»,- նշել է Յագլանդը: