|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իշխող «Վրացական երազանք» խմբակցության պատգամավոր Բիձինա Գուջաբիձեն այսօր խորհրդարան է ներկայացրել մի օրինագիծ, որի համաձայն` խորհրդարանականները նիստերին պետք է ներկայանան ոչ միայն գործնական հագուստով, այլեւ ազգային չոխայով: Ըստ նրա` սա կնպաստի, որ ազգային հագուստ կրող պատգամավորները երկիրն ավելի ճանաչելի դարձնեն:
Պատգամավորները կատակով են ընդունել նրա լուրջ առաջարկը` հայտարարելով, թե դեմ չեն լինի կրել ազգային հագուստ, բայց միայն տոն օրերին: