|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ֆրանսիայում վերացրել են օրենքը, որով արգելում էին կանանց Փարիզում տաբատ կրել. տեղեկացնում է The Daily Telegraph-ը:
Օրենքն ընդունվել էր 214 տարի առաջ` 1799 թվականին: Օրենքը «տղամարդու հագուստ» կրելու համար պահանջում էր, որպեսզի կանայք թույլտվություն ստանան ոստիկանապետից, հակառակ դեպքում` նրանք ձերբակալվում էին: Տարիների հետ օրենքը որոշ փոփոխությունների էր ենթարկվել, մասնավորապես` փարիզեցի կանանց թույլատրում էին տաբատ հագնել հեծանիվ քշելիս կամ ձի նստելիս:
Միայն վերջերս պատգամավորներից մեկը հանդես էր եկել օրենքը վերացնելու նախագծով, ինչը և ընդունվել է: