|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվայում բնակվող հայ կինոռեժիսոր, դերասան Տիգրան Քեոսյանի նախկին կինը՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան, մի քանի օր անցկացրել է Հայաստանում և Instagram-ում լուսանկարներ է հրապարակել իր ուղևորությունից: Մասնավորապես` ռուս դերասանուհին իր ընտրյալ Ալեքսանդր Սինյուշինի հետ լուսանկարվել է հայկական տարազով:
«Որովհետև մենք լեռնցի ենք...))) Հանգստյան օրեր՝ հայկական շեշտադրմամբ: Արցախյան կոստյումներ: Շնորհակալություն նման հիշողության համար)))»,- գրառում է կատարել դերասանուհին:
Խմելնիցկայան լուսանկարներ է հրապարակել նաև Գառնու հեթանոսական տաճարից և Գեղարդի վանքից: