|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչերն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ արդեն 30 նախընտրական խախտում են հայտնաբերել:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի իրավաբան-խորհրդատու Կարեն Մեջլումյանի խոսքերով՝ նախընտրական քարոզչական պաստառներ են փակցվել արգելված վայրերում` տեղական եւ ինքնակառավարման մարմինների, հասարակական սննդի, առեւտրի կետերի շենքերի պատերին, հասարակական տրանսպորտում:
«Խանութների պատերին պաստառներ են փակցված Ապարանում, Երեւանում, մասնավորապես` Ազատության պողոտայում, Շինարարների փողոցում»,- ասաց նա և հավելեց, որ այդ խախտումներով փակցված բոլոր պաստառները վերաբերում են ՀՀ գործող նախագահին. «Ազատության պողոտայում, ասես, պաստառների շքերթ է, «Սթար» սուպերմարկետից սկսած` փակցված են նախագահի պաստառները»:
«Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ այլ խախտումներ էլ կան, բայց ահազանգերն անանուն են:
Նրա խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական նյութերի բաժանումը խոչընդոտվել է տարբեր վայրերում: Մալաթիա-Սեբաստիայում, իրավաբանների միջամտությամբ, քարոզչանյութեր տարածելու խոչընդոտը վերացել է: Գյուղեր են եղել, որտեղ վստահեցրել են, որ պետք է հատուկ տեղեր հատկացվեն քարոզչանյութերի փակցման համար, թեև օրենքը հստակ սահմանում է, որ պաստառները հատուկ հատկացված տարածքում են փակցնում` մինչև 10 հազար բնակչություն ունեցող բնակավայրերում:
Խախտումների վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամները տեղյակ կպահեն ԿԸՀ-ին: