|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ընթացիկ տարվա փետրվարի 17-ին Հայաստանի 24 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՏԻՄ ընտրություններով պայմանավորված` ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները աշխատել են ամբողջ կազմով:
2019 թվականի փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են եղել, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում կայացել են համայնքի ղեկավարի, իսկ 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների` 20 համայնքներից միայն 2-ում են ՔՊ-ականները հաղթել: