|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հավերժական սեր` այսպես են ընկերներն ու հարազատները բնորոշում Արմեն Ջիգարխանյանի եւ նրա կնոջ` դերասանուհի, թատերագետ եւ բանասեր Տատյանա Վլասովայի հարաբերությունները: «Թատրոն. հավերժական սեր»` այսպես է կոչվում նաեւ Մոսկվայի դրամատիկական թատրոնի ներկայացումը, որը մարտին թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ներկայացնելու է Իսրայելում. տեղեկացնում է mignews.com-ը:
Ինքը` Ջիգարխանյանը, ներկայացման մեջ կատարում է միանյակ Ծաղրածուի դերը: Նրա երբեմն տխուր, երբեմն ուսանելի ու իմաստուն պատմությունները սիրո, տղամարդ-կին հարաբերությունների մասին են, այն ամենի` ինչի միջով 40 տարվա ընթացքում անցել է Ջիգարխանյան-Վլասովա զույգը:
Ի դեպ, դերասանը վաղուց բեմ դուրս չի գալիս, միայն` սրտի թելադրանքով, որպեսզի ասի այն, ինչը դեռ չի ասել: Սա հենց այդ դեպքն է: