|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայ-ռուսական փառատոնի «Տոնածառ» ամանորյա մանկական նախագծով հունվարի 3-5-ը Մոսկվայում` Արմեն Ջիգարխանյանի թատրոնում, ներկայացումներով հանդես կգա Սոս Սարգսյանի «Համազգային» թատրոնը: Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով պատրաստված բեմադրությունը կցուցադրվի հայերեն եւ ռուսերեն:
«Համազգայինից» ԵՐԿԻՐ-ին հայտնեցին, որ կկազմակերպվի նաեւ մանկատներում ապրող հայ եւ ռուս երեխաների նկարչական աշխատանքների ցուցահանդես: Երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական մշակույթի հետ, պատկերացում կազմել հայ ժողովրդի ավանդույթների մասին: Փառատոնի ամանորյա ծրագիրը կարող է եւ դառնալ ամենամյա: