|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կարծիքով` այն, ինչ կատարվում է Սուրիկ Խաչատրյանի շուրջ, անթույլատրելի է: Այսօր մարզպետը, պատասխանելով Yerkir.am-ի հարցերին` կապված Սուրիկ Խաչատրյանի անվան շուրջ պտտվող խոսակցությունների և նրա դեմ իրականացված մահափորձի հետ, նշեց, որ խոսել է Սուրիկ Խաչատրյանի հետ, բայց այդ խոսակցության ընթացքում չեն քննարկել մահափորձի հնարավոր մեղավորների հարցը: «Զրուցել եմ Սուրիկ Խաչատրյանի հետ, բայց նման թեմաներ չենք քննարկել»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին` գուցե Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու արարքները ստիպում են, որ մարդիկ հաշվեհարդա՞ր տեսնեն, Սահակյանն ասաց. «Ես այդ միջադեպին ծանոթ եմ այնքանով, որքանով կայքերում ու թերթերում է հրապարակված, և թեպետ զրուցել եմ Սուրիկ Խաչատրյանի հետ, բայց այդ թեման չենք քննարկել»:
Իսկ այն դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձը բեմադրություն է, Արագածոտնի մարզպետը պատասխանեց. «Չեմ կարծում, անթույլատրելի է այդպիսի բան մտածելը: Սա պարզապես վատ, դատապարտելի արարք է: Չի կարելի` մարդը մարդու հետ խոսի այդ լեզվով»: