|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս պահին վիրահատում են ԱԻՄ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին:
Քիչ առաջ նրա մոտից դուրս եկավ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ Հայրիկյանի վիրահատությունը նորմալ կընթանա:
«Հայրիկյանն իմ ընկերն է, ուսուցիչը, և ես ցավում եմ այս դեպքի համար: Ինչ-որ մեկը չի ցանկանում, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ նորմալ ընտրություններ ունենայինք, ինչ-որ մեկը չի ցանկանում, որ դե յուրե պետություն ունենայինք»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ ինքը պատրաստ է սպասել այնքան` մինչև Հայրիկյանը կազդուրվի և կարողանա շարունակել քարոզարշավը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ սա ուղղված է ժողովրդի և հենց իր դեմ: