|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովային ուղերձ է հղել, որում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձն անվանել է հրեշավոր հանցագործություն։
«Հարգելի տիկին նախագահ, վրդովված տեղեկացա Սլովակիայի Հանրապետության կառավարության նախագահ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձի մասին։ Այս հրեշավոր հանցագործությունը չի կարող արդարացվել: Ես Ռոբերտ Ֆիցոյին ճանաչում եմ որպես խիզախ և ուժեղ կամքի տեր մարդ»,- ասված է Կրեմլի կայքում հրապարակված ՌԴ նախագահի ուղերձում։
Վլադիմիր Պուտինը շուտափույթ և ամբողջական ապաքինման մաղթանքներ հայտնելով, միաժամանակ հույս է հայտնել, որ վերոնշայլ հատկանիշներն այս դժվարին իրավիճակում Սլովակիայի վարչապետին կօգնեն դիմակայել։