|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դուստրը` Նարեն, պատմեց, որ երեկ մինչև Հայրիկյանի` աշխատանքի գնալը, հարևանները սև հագուստով և գլխարկով մի տղամարդու են նկատել, ով հետևել է Հայրիկյանին:
«Պապան մինչ այդ ոչ մի բողոք չի ասել` որ հետևում են կամ սպառնում են: Մենք տանը նստած էինք և հանկարծ կրակոցներ լսեցինք, վազեցինք շքամուտք, տեսանք` արդեն հարևանները բոլորը դրսում են, ու պարզվեց, որ պապային են կրակել, պապան գալիս էր նկարահանումից»,- ասաց Նարեն: