|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
1950-60-ականների սեքս խորհրդանիշ, 85-ամյա իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիտան ամուսնական խաբեության զոհ է դարձել:
The Hollywood Reporter-ը գրում է, որ դերասանուհին դատի է տվել իր նախկին սիրեկանին` 44-ամյա իսպանացի Խավիեր Ռիգո ի Ռաֆոլսին, ով իբր ամուսնացել է դերասանուհու հետ 2010-ին Բարսելոնայում` միջորդ անձի միջոցով, եւ հիմա դերասանուհու ժառանգորդն է :
Լոլոբրիջիտան վստահեցնում է, որ ինքը ոչ մի ամուսնությունից տեղյակ չէ: «Այդ ստոր, անպատիվ մարդն առանց իմ գիտության ամուսնացել է ինձ հետ` իմ ունեցվածքին տիրանալու նպատակով: Այդ կեղտոտ խաբեությունը պետք է հետաքննի միջազգային ոստիկանությունը եւ լույս սփռի այդ պատմության վրա ու բացահայտի բոլոր մասնակիցներին»,- ասել է կինոաստղը: