|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը օգոստոսի վերջին մեկնել է Լոս Անջելեսից՝ դառնալու իր երկրի նոր դեսպանը Գերմանիայում։ Աղաևն իր հետևում խաբեության հետք է թողել։ Հուսով եմ՝ Գերմանիայի կառավարությունը ուշադիր կհետևի այս կասկածելի ադրբեջանցի «դիվանագետին»: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սկսենք ամենավերջին խայտառակությունից։ Անցյալ շաբաթ Աղաևը «Թվիթեր» և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցերում հպարտությամբ հրապարակեց մի վկայական, որը կրում էր Լոս Անջելեսի գավառի հինգ վերահսկիչներից չորսի ստորագրությունները և որում երախտագիտություն էր հայտնվում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի պաշտոնում իր ծառայության համար: