|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նովոսիբիրսկում բնակվող հայ քանդակագործ Արամ Գրիգորյանը կստեղծի ռուսական քրեական աշխարհի առաջնորդ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) արձանը: Այդ մասին նրան խնդրել են Հասանի հարազատները. հայտնում է Риа Новости-ն:
Գրիգորյանի խոսքով` ինքը չի հասկանում` ինչո՞ւ է լրատվամիջոցներում աղմուկ բարձրացել այդ թեմայով: «Երբ բժիշկը բուժում է հիվանդին, չի հարցնում նրա ով լինելը: Նա ուղղակի իր գործն է կատարում: Այդպես էլ` ես»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հայտնի քրեական հեղինակություն Դեդ Հասանը սպանվել էր հունվարի 16-ին Մոսկվայի կենտրոնում: