|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Քրեական հեղինակություն Դեդ Հասանի սպանությունը հնարավոր է կապ ունենա վերջերս Փարիզում քուրդ ակտիվիստուհիների սպանության հետ: Նման վարկած է առաջ քաշել իտալական Corriere della Sera թերթի լրագրողը` դա մեկնաբանելով այն բանով, որ Դեդ Հասանը զենք է մատակարարել Թուրքիայում քրդական շարժմանը, մասնավորապես` համագործակցել է Քրդական բանվորական կուսակցության, Աբդուլահ Օջալանի եղբոր հետ. տեղեկացնում է Газета.Ru-ն:
«Եթե նրանք «կալաշնիկովներ» կամ նռնականետներ էին ցանկանում ձեռք բերել, դիմում էին Դեդ Հասանին: Եվ նա բավարարում էր նրանց պահանջները»,- գրում է իտալական թերթը:
Հոդվածագրի կարծիքով` սպանությունը կատարվել է թուրքական պետության եւ ՔԲԿ-ի միջեւ վերջերս սկսված բանակցությունները տապալելու նպատակով. «Մաֆիոզին վերացնելը եւս մեկ ազդանշան է, որ բանակցությունները ուղեկցվում են հետկուլիսային մանեւրներով»: