|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կառավարության նորամուծությունները նպատակ ունեն բիզնեսի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել չշփվելու պետական չինովնիկների հետ հաշվետվություններ ներկայացնելիս. այսօր լրագրողներին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:
Նա նշեց, որ կառավարության վերջին նորամուծությունները` էլեկտրոնային եղանակով լիցենզավորված անձանց կողմից հաշվետվություններ ներկայացնելու հնարավորության ստեղծումը, եւս մեկ միջոց է` խուսափելու պետական պաշտոնյայի հետ անմիջապես շփվելուց: Սակայն հաշվետվություններ ներկայացնելու ավանդական` անմիջական եղանակը պահպանվելու է:
Դավիթ Սարգսյանն անդրադարձավ նաեւ նույնականացման քարտերի տրամադրման հետ կապված խնդիրներին եւ նշեց, թե որքանով ինքը տեղյակ է, մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 1-ը դիմած բոլոր անձինք ստացել են այդ քարտերը: Իսկ դեկտեմբերի 1-ից հետո դիմածները հնարավոր է` մի քիչ ուշ ստանան այդ քարտերը, թեեւ այդ մասին ամբողջական տեղեկատվության բանախոսը չի տիրապետում: