կարևոր
13177 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-07 12:06
Տնտեսական

Փոքր բիզնեսին խփում են` հօգուտ ավելի խոշոր բիզնեսի․ Արթուր Խաչատրյան

Հիշեք 2019 թվականին սկիզբը, երբ այս իշխանությունները դեռևս փորձում էին պահել հեղափոխական իմիջը, հասկանում էին, որ իրենց սոցիալական հենարանը պարզ ժողովուրդն էր, այն մարդիկ էին ովքեր քրտինքով սեփական հացն էին վաստակում։ Այս մասին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Կհիշեք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իր լվացքի մեքենայի ապառիկը չի փակել, Արարատ Միրզոյանը, որ բացահայտվեց, որ մի քանի հարյուր հազար դոլարանոց առանձնատուն է գնել, հայտարարեց, որ ինքն էլ գնաց, որ ապառիկով հեռուստացույց գնի իրեն մերժեցին, որովհետև ինքը ժամկետն անց պարտավորություններ ուներ։ Այդ պայմաններում այս իշխանությունները գնացին միկրոձեռնարկությունների համար որոշակի մեղմ հարկային դաշտ ստեղծել։ Այսօր երբ այդ օլիգարխների, որի դեմ ժողովուրդը պայքարում էր 2018 թվականի գարնանը հեզասահ ընդունեցին ՔՊ-ի կրոնը, առաջացան նոր ՔՊ-ական օլիգարխներ, և ՔՊ-ական վերնախավն է ապրում օլիգարխի նման, իրենց այլևս այդ ժողովուրդը պետք չէ։ Իրենք ամբողջ քաղաքականությամբ իրենք դա են ցույց տալիս, մասնավորապես նայենք վերջերս «Մալաթիա»-յի հետ կապված այս աղմուկը և նաև 2022 թվականի նոյեմբերին անցկացրած օրենքը, որով իրենք փոխում են հարկային դաշտը, ոչ միայն միկրոձեռնարկությունների վրա են լրացուցիչ պարտականություններ են դնում, այլ նաև շատ ավելի գողտրիկ հարված են հասցնում միկրոձենարկություններին»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ այն ընկերություններն, ովքեր միկրոձենարկություններից ապրանք կամ ծանայություն են գնում, իրենք չեն կարող այդ ծախսերը մտցնել իրենք եկամտի հաշվարկի մեջ, այսինքն դրանով իրենք խփում են ոչ միայն միկրոձենարկություններին,  այլ նաև  այն ձեռնարկություններին, ովքեր գնում են․

«Սա իրենց կառավարության տնտեսական քաղաքականության դրսևորումներից է։ Իրենք փոքր բիզնեսին խփում են ի օգուտ ավելի խոշոր բիզնեսի, տարբեր օլիգարխների, ովքեր տարբեր կուռքերի պաշտելուց հետո այսօր պաշտում են ՔՊ-ականներին»,- ասաց նա։