|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի 19-ի գիշերը Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում սպանվել է քրեական հեղինակություն Աստամուր Գուլիան` Աստիկ Սուխումսկին. տեղեկացնում է РИА Новости-ն:
Կրակել են Mercedes W210 մեքենայից, ենթադրաբար` Կալաշնիկովի ինքնաձիգից: Գուլիային 7 գնդակ է դիպել` մեկը` ազդրին, մեկ` վզին, հինգը` կրծքին: Բժիշկներն ամբողջ գիշեր պայքարել են 31-ամյա Գուլիայի կյանքի համար, սակայն` ապարդյուն:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով` սպանվածը Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի հակառակորդ կլանից էր: Գրում են, թե Գուլիան «թագադրվել էր» վրացի քրեական հեղինակությունների կողմից դեկտեմբերին` Դուբայում:
Իրավապահները պաշտոնապես չեն հաստատում, որ Գուլիան «օրենքով գող» է եւ հետաքննության մանրամասներ չեն հրապարակում: