|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ քաղաքում այսօր ահաբեկչությունների շարք է կատարվել: Ըստ տեղական ԶԼՄ-ների` գրոհայինները պայթեցրել են մի քանի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով ավելի քան 20 մարդ զոհվել է, մոտ 35-ը վիրավոր են: Մանրամասներ չեն հաղորդվում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Հետաքննություն է իրականացվում:
Հիշեցենենք, որ երեկ ապստամբները պայթեցրել էին Հալեպի համալսարանը, որտեղ զոհվել է 82 մարդ, այդ թվում` ուսանողներ եւ փախստականներ, ովքեր ապաստան էին գտել համալսարանի տարածքում: Ավելի քան 160 մարդ վիրավորվել էր: