|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Համածառայակցի կողմից արձակված կրակոցի հետեւանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած և Կենտրոնական կլինկական զինվորական հոսպիտալ տեղափոխված` պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մհեր Պետրոսյանի վիճակը շարունակում է մնած ծանր: Այս մասին yerkir.am-ի թղթակցին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` խոստանալով զինվորի առողջական վիճակի մասին հավելյալ տեղեկություններ տրամադրել քիչ անց:
Yerkir.am-ը երեկոյան ճշտել էր նաև, որ զինծառայողը գտնվում է Կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում, սակայն այնտեղ հրաժարվել էին որևէ տեղեկություն տրամադրել զինվորի առողջական վիճակի մասին` պատճառաբանելով, որ իրենք իրավասու չեն:
Արդեն հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել Արարատում տեղակայված զորամասում, որտեղ Մհեր Պետրոսյանը զորակոչվել էր Մեղրիից 2012թ. գարնանը: