|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կան դրական միտումներ. այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր` ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որոնց արդյունքում զոհվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը, ծանր վիրավորվել են նրա եղբայրը՝ ԼՂՀ զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգական եւ նրա թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն: