|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժամանակի» տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել է կառավարություն՝ խնդրելով գումար հատկացնել քաղաքապետարանին։
«Երեւան քաղաքում գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերը եւ թաղամասերը գազիֆիկացված են, բացառությամբ Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն», 16-րդ թաղամասի թվով 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի»,- թերթի հաղորդմամբ` հիմնավորման մեջ գրել է Տարոն Մարգարյանը՝ կառավարության պահուստային ֆոնդից 200 միլիոն դրամ խնդրելով։
Ի դեպ, ավելացնում է «Ժամանակը», վարչապետ Տիգրան Սարգսյանը տեւական ժամանակ խոստացել է լուծել 16-րդ թաղամասի գազիֆիկացման հարցը, սակայն աջափնյակցիները, փաստորեն, այս ձմեռ էլ մնացին առանց գազի։