|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մեքսիկայի դաշնային վարչական դատարանը մերժել է ադրբեջանական դեսպանատան հայցը, որով վերջինս պահանջում էր չեղյալ համարել Մեքսիկայում Հեյդար Ալիևի արձանի ապամոնտաժման որոշումը. տեղեկացնում է Contact.az-ը:
Արձանը կանգնեցվել է Մեքսիկայի կենտրոնական այգում, որի համար Ադրբեջանը 5 միլիոն դոլար է ծախսել: Արձանի տեղադրումը տեղացիների շրջանում զայրույթ էր առաջացրել, նրանք պահանջել էին հանել այն: Կարճ ժամանակ անց փորձագիտական խումբը Մեքսիկայի իշխանություններից պահանջեց տեղափոխել արձանը մեկ այլ վայր, ինչին դեմ եղավ ադրբեջանական կողմը և դիմեց դատարան:
Դատարանը, սակայն, չարդարացրեց նրանց հույսերը: