|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Carnival Triumph մեծ զբոսանավը, որում ավելի քան 3,1 հազար ուղևոր և անձնակազմի 1,1 հազար անդամ է եղել, Մեքսիկական ծոցում կորցրել է կառավարումը. հայտնում է Associated Press-ը:
Նավը ուղևորության էր դուրս եկել Տեխաս նահանգի Գալվեստոն նավահանգստից և պետք է նավահանգիստ վերադառնար փետրվարի 11-ին: Սակայն փետրվարի 10-ի առավոտյան նավում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով վնասվել են շարժիչները:
Նավին օգնության երկու քարշակ նավ է ուղարկվել, որոնք պետք է այն հասցնեն մեքսիկական Պրոգրեսո նավահանգիստը, որտեղից ուղևորները ինքնաթիռով կուղարկվեն ԱՄՆ: