|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունվարի 13-ին Ադրբեջանում` Լենքորան քաղաքի մուտքի մոտ, հարձակում է կատարվել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարի վրա: Ոստիկանությունը դեռեւս չի մեկնաբանել միջադեպը. տեղեկացնում է Кавказ онлайн-ը:
Ղամբարը Լենքորան էր ժամանել` մասնակցելու կուսակցության տարածքային կառույցի ստեղծման 20-րդ տարեդարձին: Ըստ «Մուսավաթի» փոխնախագահի` հարձակումը կատարել են տեղի բնակիչները, որոնց հրահրել են դրան: Նա դա համարում է մահափորձ եւ պահանջում է պատժել մեղավորներին:
Ենթադրվում է, որ հարձակումը հետեւանքն է Բաքվում մեկ օր առաջ անցկացված ակցիայի` ուղղված բանակում ոչ մարտական կորուստների դեմ: