|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրանի ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիի դուստրերը` Զահրան եւ Նարգիսը, ձերբակալվել են անվտանգության ուժերի կողմից. ըստ vesti az-ի` տեղեկացնում է իրանական Kaleme կայքը:
Ըստ կայքի` Իրանի անվտանգության ուժերը խուզարկել են նրանց տները եւ ձերբակալել աղջիկներին: Նրանց գտնվելու վայրն անհայտ է:
Երկո ւշաբաթ առաջ աղջիկներն ասել էին, որ տեղյակ չեն, թե որտեղ են իրենց ծնողները, նրանցից որեւէ տեղեկություն չունեն: Նրանք պահանջել էին անհապաղ ազատ արձակել իրենց ծնողներին եւ նրանց ձերբակալություն «առեւանգում» էին որակել:
Իրանի նախագահի նախկին թեկնածու Միր Հոսեյն Մուսավին բողոքել էր 2009-ին Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, հայտարարել կեղծքիների մասին: Դրանից հետո նա եւ իր կինը տնային կալանքի տակ էին: