|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում հայ ուսուցիչ է սպանվել. տեղեկացնում է Vesti.Az-ը` վկայակոչելով Haberturk-ը:
40-ամյա Իքլեր Շահինի գործընկերները, մի քանի օր նրանից որեւէ տեղեկություն չստանալով, որոշել են այցելել նրա տուն: Դուռը փակ տեսնելով` նրանք վատ բան են կանխագուշակել ու դիմել են ոստիկանություն:
Ոստիկանները ուսուցչի տանը հայտնաբերել են նրա գլխատված դիակը: Նրանք ենթադրում են, որ Շահինը երկար դիմադրել է մարդասպանին կամ մարդասպաններին: Ոստիկանությունը չի համարում, որ սպանությունը գողություն կատարելու փորձի հետեւանք է: