|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոտ մեկ շաբաթ առաջ ահաբեկչության հետեւանքով երկրորդ անգամ վիրավորված` Սիրիայի ներքին գործերի նախարար Մոհամեդ աշ Շաարին տեղափոխել են Բեյրութի Ամերիկյան համալսարանի հիվանդանոց:
Օգտվելով առիթից, որ Շաարը Լիբանանի տարածքում է, փաստաբան Թարեք Շանդաբը նրա դեմ դատական հայց է ներկայացրել` ցեղասպանության մեղադրանքով. տեղեկացնում է mignews.com-ը:
Աշ Շաարը 1986 թվականին սիրիացիների կողմից օկուպացված Տրիպոլիում անվտանգության ուժերի ղեկավար էր: Ըստ Շանդաբի` նա հրամայել է ոչնչացնել հարյուրավոր լիբանանցիների: