|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկ հակառակորդը Նախիջևանի սահմանագոտում կրակ է բացել Խաչիկ գյուղի արոտավայրերի ուղղությամբ՝ հավանաբար հրդեհ առաջացնելու նպատակով: Մեր տեղեկություններով՝ գյուղացիներին հաջողվել է հենց սահմանագոտում կրակը մարել, փոխարենը հրդեհը տարածվել է ադրբեջանական կողմի խոտածածկ տարածքներում՝ դառնալով մոտ 200 Հա խոտածածկի այրման պատճառ:
Yerkir.am-ի հետ զրույցում Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը պատմեց , որ 30-35 գյուղացիներով անմիջապես հանգցրել են կրակը: «Չթողեցինք իջնի մեր սահման, իրենք էլ են փորձել հանգցնլ, բայց չհասցրեցին՝ տարծվեց իրանց կողմը: Սահմանի բերանին կանգնած՝ մեզ էին նայում»,-պատմեց գյուղապետը և հավելեց, որ , եթե կրակը տարածվեր գյուղի ուղղությամբ՝ կվնասեր խաղողի այգիներն ու ցանքատարածությունները:
Փաստորեն ադրբեջանցիներն իրենց իսկ մոգոնած ծուղակն են ընկել: