|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Մասիս քաղաքի 35-ամյա մի բնակչուհի հայտնել է, որ ինքը գրանցված է «Փարոս» ծրագրով նպաստառուների ցուցակում և ս/թ հոկտեմբեր ամսից սկսած այն շարունակելու և նպաստից իրեն չզրկելու համար ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի Մասիս քաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանն իրենից պահանջում է մեկ ամսվա հասանելիք 35.000 դրամ գումարը որպես կաշառք:
Ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների ընթացքում Ա. Բաղդասարյանը քաղաքացուհուց Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի 3-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակում 35.000 դրամ գումարը որպես կաշառք ստանալուց հետո բռնվել է:
Կաշառքի առարկա հանդիսացող գումարը արձանագրությամբ վերցվել է: Ա. Բաղդասարյանը բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ՔԳՎ` հետագա ընթացքը լուծելու համար: